Ալվեսը «Բարսելոնայից» եռամյա պայմանագիր է պահանջում
Սպորտ«Բարսելոնայի» ղեկավարությունը դժվարությունների կհանդիպի, երբ սկսի բանակցությունները թիմի պաշտպան Դանի Ալվեսի հետ պայմանագրի երկարաձգման հարցի շուրջ: Բանն այն է, որ բրազիլացի ֆուտբոլիստը եռամյա պայմանագիր է պահանջում: Ալվեսին դուր չի եկել վերջին ամիսներին ակումբի պահվածքը, քանի որ «Բարսելոնան» չի փորձել բանակցել նրա ապագայի շուրջ: Նա չի մոռանում նաև այն, որ նախորդ մրցաշրջանում ակումբը չէր բացառում, որ կարող է ֆուտբոլիստին տրանսֆերի հանել: Բացի այդ, հաշվի առնելով, որ արդեն 32 տարեկան է, Ալվեսը որոշել է ակումբից նվազագույնը եռամյա նոր պայմանագիր պահանջել:
Հիշեցնենք, որ կապտանռագույնների հետ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2015թ. ամառ: «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր հերթին ցանկանում է, որ Ալվեսը 2 տարով երկարաձգի պայմանագիրը: Բրազիլացի պաշտպանի ծառայություններով եվրոպական մի քանի առաջատար ակումբներ են հետաքրքրված:
Աշոտ Մնացականյան