Երկրպագուները չեն ուզում տեսնել Բեյլին «Ռեալի» մեկնարկային կազմում
ՍպորտՀարցումների համաձայն՝ «Ռեալի» երկրպագուների մեծամասնությունը ցանկանում է, որպեսզի ուելսցի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հեռացվի թիմի հիմնական կազմից։
Հարցումը անցկացրել է AS.com-ը, որին մասնակցել են 8,532 երկրպագուներ՝ տալով 68․3 տոկոս դրական ձայներ։
Մի շարք անհաջող ելույթների համար Բեյլը արժանացել է քննադատությունների, իսկ նրա մեքենան Բարսելոնայից Մադրիդ վերադառնալու ճանապարհին հարձակման է ենթարկվել բարկացած երկրպագուների կողմից։
Աշոտ Մնացականյան