Գերմանիան հաստատել է, որ Airbus-ի կործանման ժամանակ խցիկում մեկ օդաչու է եղել
ՄիջազգայինԳերմանիայի դատախազությունը հաստատել է, որ Ֆրանսիայի հարավում օրերս կործանված ուղևորատար ինքնաթիռի խցիկում միայն մեկ օդաչու է եղել: Այս մասին գրել է Газета.Ru-ն:
Սակայն չի հստակեցվում, թե արդյոք խցիկում եղել է ինքնաթիռի հրամանատարը, թե երկրորդ օդաչուն:
«Սև արկղերից» տվյալներ վերծանելու ժամանակ հայտնի է դարձել, որ օդաչուներից մեկը դուրս է եկել խցիկից թռիչքի ժամանակ և չի կարողացել հետ վերադառնալ:
Le Monde թերթն ավելի ուշ գրել է, որ ուղևորատար ինքնաթիռի կործանման ժամանակ օդաչուների խցիկում եղել է Airbus A320-ի հրամանատարը: