Հայաստանի և Ռուսաստանի վարչապետները քննարկել են ինտեգրացումը ԵԱՏՄ-ի շրջանակներում
ՔաղաքականՀայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ռուսաստանի իր պաշտոնակցի՝ Դմիտրի Մեդվեդեւի հետ քննարկել է ինտեգրացիոն համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:«Հայկական կողմի նախաձեռնությամբ մարտի 30-ին տեղի է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Մեդվեդեւի հեռախոսազրույցը ՀՀ վարչապետ Աբրահամյանի հետ:
Քննարկվել են առեւտրատնտեսական համագործակցության եւ ներդրումային համագործակցության հրատապ հարցերը, ինչպես նաեւ ինտեգրացիոն գործակցության թեմատիկան Եվրասիական տնտեսական միությունում»,- ասված է հաղորդագրության մեջ: