Ռուսաստանի Դումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ երոպական երկրներ ԱՄՆ-ի ճնշման ներքո են Ռուսաստանի դեմ քայլերի դիմում և հակառուսական քաղաքականություն որդեգրում, գրում է «Ռիա նովոստի»-ն: Ըստ այսմ, Ալեքսեյ Պուշկովը երեքշաբթի օրն ասել է, որ շատ եվրոպացի պաշտոնատարները հակառուսական քաղաքականություններ գործադրելու ցանկություն չունեն, սակայն այդ կողմնորոշումը թելադրվում է ԱՄՆ-ի կողմից: Ռուսաստանի խորհրդարանի այդ պաշտնատարն ասել է. «ԱՄՆ-ն ներկայումս փորձում է բոլոր երկրներին հրահրել Ռուսաստանի դեմ և այս կողմնորոշումը դարձել է Սպիտակ տան արտաքին քաղաքականության առանցքը: Պուշկովն ընդգծել է. «Եվրոպական երկրներ, որոնք վաղեմի հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ դժգոհությամբ և հակառուս քաղաքական ուժերի ճնշման ներքո են համաձայնում նման պատժամիջոցների գործադրման»: ԵՄ-ն վերջին ամիսներին տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների մի քանի փաթեթներ է գործադրել Ռուսաստանի դեմ և արգելել է այդ երկրի որոշ պաշտոնատարների մուտքը եվրոպական երկրներ: ԵՄ-ն ներկայումս պատրաստվում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հաստատման համար: