Հրդեհից Լոնդոնի կենտրոնը պատվել է սև ծխով
ՄիջազգայինԼոնդոնի կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով մոտ 2 հազար մարդ է տարհանվել Քինգսվեյ թաղամասից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշվում է Լոնդոնի հրշեջ ծառայության կայքում: Քաղաքի հրշեջ ծառայություն ահազանգ է ստացվել սև ծխի մասին, որը պատել էր բրիտանական մայրաքաղաքը: Ներկայումս կրակը մարելու համար աշխատում է 10 հրշեջ մեքենա և 70 հրշեջ:
Ոստիկանույթունը խնդրել է վարորդներին այլ երթուղով վարել մեքենաները:
«Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ և աշխատանքներ տանում շրջակա շինությունները պաշտպանելու և հրդեհի տարածումը կանխելու համար»,- նշել է հրշեջ ծառայության աշխատակից Փիթեր Քոուափը: