Կիևում Հայոց ցեղասպանության ոգեկոչման վահանակներ են կանգնեցվել
ՄիջազգայինՀայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առնչությամբ ապրիլի 2-ին Մեծ եղեռնի ոգեկոչման վահանակներ են տեղադրվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիեևի ամբողջ տարածքում:
Ֆեյսբուք սոցիալական ցանցում նման գրառում է կատարել սոցցանցի օգտատեր Արման Աբովյանը: Վահանակների վրա պատկերված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկը և կարգախոսը` «Հիշում եմ և պահանջում», ինչպես նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը:
Ուկրաինայի հայ համայնքին ուղղված գրառման մեջ ֆեյսբուքյան օգտատերը, մասնավորապես, գրում է. «Այսօր ամբողջ քաղաքում նման վահանակներ են տեղադրել: Եվ դա արել են մերոնք: Չնայած քաղաքական արկածախնդրություններին, Ուկրաինայում տիրող բարդ իրադրությանը, թյուրքերի և ադրբեջանցիների հավանական վայնասունին, մերոնք պարզապես վերցրեցին ու արեցին դա: Ճանաչելով ձեզ`գիտեմ, որ սա միայն սկիզբն է...Թեկուզ Ուկրաինայի պաշտոնական իշխանություններն իրենց մեջ քաջություն չգտան իրավականորեն ընդունել Հայոց ցեղասպանության փաստը, դուք չեք հապաղում, անում եք այն, ինչ ձեր խիղճն ու պատիվն են թելադրում»: