Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պետական մասշտաբի կազմակերպված ռեկետ է, NewsBook-ի հետ զրույցում ասաել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: «Մարդուց իր աշխատավարձը խլում են այն հույսով, որ 30 տարի հետո նա ինչ-որ գումար է ստանալու, աբսուրդ է դա: Այն կասեցնելու համար մենք պետք է կարողանանք հասնել քաղաքկան բարեփոխումների»,- ասել է նա: Ըստ պատգամավորի, Հայաստանը մեկ կուսակցության պետություն չպետք է լինի, այլ բազմաթիվ առողջ կուսակցությունների պետություն, որտեղ բոլոր առողջ կուսակցությունները ձայն կունենան և կկարողանան ձևավորել քաղաքական համակարգ: