Հայ շախմատիստները շարունակում են ելույթները «Աէրոֆլոտ»-ի բաց առաջնությունում
SportՄոսկվայում շարունակվում է տարիների ընդմիջումից հետո վերսկսված «Աէրոֆլոտ»-ի բաց մրցաշարը, որին մասնակցում են նաև Հայաստանի մի շարք ներկայացուցիչներ:
Մրցաշարի 7-րդ տուրում A խմբում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Հովհաննես Գաբուզյանը առավելության հասավ մրցակցի նկատմամբ: B խմբի առաջատար Տիգրան Քոթանջյանն այս տուրում կիսեց միավորը, իսկ Էլինա Դանիելյանը և Դավիթ Պետրոսյանը պարտվեցին: Իսկ ահա C խմբում Արթուր Ղարագյոզյանը հաղթել է, իսկ Աշոտ Փարվանյանը` ոչ-ոքի խաղացել:
Մրցաշարային աղյուսակում Տիգրան Պետրոսյանը 14-րդ տեղում է 4,5 միավորով, իսկ Գաբուզյանը 4 միավորով 16-րդն է: B խմբում Տիգրան Քոթանջյանը 5,5 միավորով առաջատարների թվում է: Վերջին` C խմբում Արթուր Ղարագյոզյանը 5 միավորով 9-րդ տեղում է