Yerevan, 31.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կինոարվեստի հրաշագործը. մեկնարկել են «Անրի Վերնոյի օրերը Երևանում»

Culture

Աշխարհահռչակ ռեժիսոր Անրի Վերնոյի ավանդը և արվեստը գնահատողները մի քանի օր շարունակ հնարավորություն կունենան մասնակցել անվանի մտավորականին նվիրված միջոցառումներին: Ապրիլի 2-ին Երևանի կամերային պետական թատրոնում մեկնարկեց «Անրի Վերնոյի օրերը Երևանում» խորագրով միջոցառումներրի շարքը, որը կտևի մինչև ապրիլի 5-ը: Գրքի շնորհանդես, փողոցի, կինոդահլիճի բացման արարողություններ, ֆիլմերի ցուցադրություններ…

Վերնոյին նվիրված այս միջոցառումները հարգանքի տուրք են անվանի արվեստագետին:Ապրիլի 2-ին տեղի ունեցավ Վերնոյի «Մայրիկ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արվեստագետի որդին' Պատրիկ Մալաքյանը, բազմաթիվ արվեստասերներ: «Այս գիրքը, այնուհետև նաև ֆիլմը իմ պարտքն էր մորս հանդեպ: Ես հորս խոստացել էի, որ կպատմեմ մորս մասին: Սա հոգու պարտքն է»,- իր գործի մասին ասել է Անրի Վերնոյը:ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անետա Երզնկյանը Վերնոյին բնորոշեց որպես կինոարվեստի հրաշագործ: «Անրի Վերնոյը նկարահանել է 42 ֆիլմ, մի շարք ֆիլմերում հանդես է եկել որպես դերասան, պրոդյուսեր: «Մայրիկ» գիրքը վերահրատարկվել է և նվիրված է Հայոց ցեղասպանության տարելիցին: Ինքը' Վերնոյն ասում էր, որ դա իր հոգու պարտքն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Անետա Երզնկյանը:Գիրքը ֆրանսերենից թարգմանելէ Սոֆիկ Ավագյանը:

Հայերեն տարբերակը հրատարակվել է 1988 թվականին՝ ԱՄՆ-ում, վերահրատարակվել' 2015 թվականին Երևանում:Պատրիկ Մալաքյանը հայտնեց, որ շուտով Հայաստան կժամանի նաև Վերնոյի դուստրը:«Այս գրքի շնորհիվ աշխարհում շատ համայնքներ գտան իրար: Հայրս հրավիրվել էր մի հաղորդման, որտեղ պիտի իր կյանքից պատմություն պատմեր, և նա ներկայացրեց այն սերը, որ տածում էր իր մոր և մորաքույրների հանդեպ: Մեկ շաբաթ անց նրան զանգահարում են, և ասում, որ հաղորդումից հետո նամակ են ստացել և ցանկանում են այն ուղարկել իրեն: Պարզվեց, որ նա այնքա՜ն նամակներ էր ստացել, որոնց մեջ գրված էր, որ շատերն այդ հաղորդումը դիտելուց հետո զանգահարել են և ասել իրենց մայրիկին, որ սիրում են նրան: Հետո նա գրեց «Մայրիկը». գիրքն ունեցավ մեծ հաջողություն»,- ընդգծեց Պատրիկ Մալաքյանը:Նա կարևորեց Անրի Վենոյին նվիրված միջոցառումների անցկացումը: «Հայրս ինձ չի պատկանում. նա ձեզ է պատկանում: Ես շատ եմ զայրանում, որ նա ինձ այդպես էլ հայերեն չսովորեցրեց»,- հավելեց Մալաքյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ մշակույթի նախարարությանը միջոցառումների անցկացման համար:

Ապրիլի 4-ին Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտի հարակից փողոցը հանդիսավորությամբ կկոչվի Անրի Վերնոյի անունով, որտեղ կբացվի նաև ֆրանսահայ կինոգործչի հուշաքարը: Նույն օրը ԵԹԿՊԻ երկրորդ հարկում կբացվի Անրի Վերնոյի անվան կինոսրահը, այնուհետև կանցկացվի Վերնոյին նվիրված հուշ-երեկո. կներկայացվեն արվեստագետի կենսագրությունից դրվագներ: Ապրիլի 5-ին էլ «Համազգային» թատրոնում կցուցադրվեն Վերնոյի ֆիլմերը:

Կինոռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) ծնվել է Թուրքիայի Ռոդոսթո քաղաքում 1920թ.-ին: 1924թ. ծնողների հետ տեղափոխվել է Ֆրանսիայի Մարսել քաղաք' միանալով Մեծ եղեռնից մազապուրծ հազարավոր հայ ընտանիքներին: Էքս ան Պրովանսի ֆրանսիական լիցեյն ավարտելուց հետո, անցել է լրագրողական գործունեության: 1945թ.-ին Անրի Վեռնոյ կեղծանունով Հայ Դատի վերաբերյալ հոդվածաշար է հրապարակել «Մարսելյեզ» թերթում:

1947թ.-ից անցել է կինոյի ոլորտ: Նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր հռչակավոր կատակերգու Ֆեռնանդելի մասնակցությամբ: 1951թ. ասպարեզ է հանել իր առ աջին' «Մեռածների սեղան» լիամետրաժ խաղարկային ֆիլմը, որի շնորհիվ դասվել է Ֆրանսիայի լավագույն կինեմատոգրաֆիստների շարքը: Հոլիվուդը պայմանագրեր է կնքել նրա հետ: Ժան Գաբենի, Ալեն Դելոնի, Ժան-Պոլ Բելմոնդոյի, Օմար Շարիֆի և այլոց համագործակցությամբ ավելի քան 40 կինոնկար է նկարահանել:

1980թ.-ին այցելել է Հայաստան: 1996թ.-ին արժանացել է «Սեզար» մրցանակի: Կյանքի վերջին տարիներին նկարահանել է «Մայրիկ» և «Պարադի փողոց, թիվ 588» լիամետրաժ ֆիլմերը, որոնցում արտացոլել է իր մանկության և պատանեկության տարիները, հայերի չարչարանքները: Մա հացել է Ֆրանսիայի Բանյոլե քաղաքում 2002թ.-ին: 

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025