Հայաստանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումը
PoliticsՀայաստանը ողջունում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռք բերումը:
Լոզանում ապրիլի 2-ին Իրանի եւ միջազգային միջնորդ «վեցյակի» միջև շրջանակային համաձայնության ձեռքբերումից հետո ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ:
«Հայաստանը ողջունում է Իրանի և միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Գերմանիայի, Եվրոպակա ն միության երկարատև կառուցողական ջանքերի արդյունքում Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված շրջանակային պայմանավորվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռում հասնել համապարփակ կարգավորման: Դա կնպաստի տարածաշրջանում կայունության և համագործակցության ամրապնդմանը։ Իրանի միջուկային խնդրի հանգուցալուծման գործընթացում այս լուրջ առաջընթացը վկայում է, որ անգամ ամենաբարդ խնդիրները հնարավոր է կարգավորել բանակցությունների միջոցով»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը։