Կործանված A320-ի երկրորդ ինքնագրիչի տվյալները հաստատում են, որ Լուբիցը կանխամտածված Է գործել
International newsՖրանսիական Ալպերում կործանված Airbus A320-ի երկրորդ «սեւ արկղից» ստացված տվյալները հաստատում են այն կնխավարկածը, որ ինքնաթիռի երկրորդ օդաչուի՝ Անդրեաս Լուբիցի գործողությունները կանխամտածված են եղել: Այդ մասին ապրիլի 3-ին հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ֆրանսիայի՝ Ավիավթարների հետաքննության բյուրոյի (BEA) փորձագետների եզրակացությունը:
«Սեւ արկղի առաջին ուսումնասիրությունը ցույց Է տվել, որ խցիկում գտնվող օդաչուն օգտագործել Է ավտոպիլոտi, որպեսզի ինքնաթիռն իջեցնի մինչեւ 100 ֆուտ բարձրություն, ինչպես նաեւ իջեցնելու ընթացքում օդաչուն մի քանի անգամ փոխել Է ավտոպիլոտի պարամետրերը ինքնաթիռի իջեցման արագությունը մեծացնելու համար»,-փորձագետների եզրակացությունից մեջբերում Է արել գործակալությունը:Ինքնաթիռի ինքնագրիչը, որը պատասխանատու Է թռիչքի վերաբերյալ տեխնիկական տեղեկատվության պահպանման համար, ինքնաթիռի կործմանման վայրում հայտնաբերվել Է ապրիլի 2-ին եւ նույն օրվա երեկոյան հասցվել Է Փարիզի Ռուասի արվարձան, որտեղ գտնվում Է BSA-ն:
Երկրորդ ինքնագրիչի տվյալները չափազանց կարեւոր են համարվում ինքնաթիռում տեղի ունեցածի ամբողջական պատկերը վերստեղծելու համար, քանի որ դրանք ամբողջական տեղեկատվություն են պարունակում ռադիոխոսակցությունների ժամանակի, օդանավի շարժման արագության, բարձրության եւ ուղղության վերաբերյալ:Germanwings ավիաընկերության A320 ինքնաթիռը, որը Բարսելոնից ուղեւորվում Էր Դյուսելդորֆ, կործանվել Է մարտի 24-ին Ֆրանսիայի հարավ - արեւելքում՝ Ալպերի դժվարամատչելի շրջանում: Աղետի հետեւանքով զոհվել Է 150 մարդ:
Միակ հայտնաբերված «սեւ արկղի» ձայնագրությունը ցույց Է տալիս, որ աղետը դարձել Է երկրորդ օդաչուի՝ Գերմանիայի քաղաքացի Լուբիցի դիտավորյալ գործողությունների հետեւանքը:Բացի այդ, Գերմանիայում քննիչները հայտարարել են, թե տվյալներ են ստացվել այն մասին, որ Լուբիցը հետաքրքրվում էր ինքնասպանության մեթոդներով, ինչպես նաեւ ուսումնասիրում էր օդաչուների խցիկը փակող դռան կառուցվածքը:
Քննիչները Լուբիցի բնակարանում գտել են նրա անձնական պլանշետային համակարգիչը եւ ուսումնասիրել Համացանցում նրա որոնումների պատմությունը աղետին նախորդած շաբաթվա ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: