«168 Ժամ». Պուտինը չի հասցնի ՀՀ-ի նկատմամբ կիրառել «ռուսական աշխարհի» ծրագիրը
Politics«168 ժամ» թերթը գրում է. «ՌԴ տնտեսության մեջ այնպիսի անդառնալի գործընթացներ են սկսվել, որոնք կարող են հանգեցնել ինչի ասես, ավելին, այդ գործընթացները չափազանց իներցիոն բնույթ են կրում, ուստի, եթե մենք նույնիկս պատկերացնենք սցենար, որ շատ հավանական է՝ ռեժիմի փոփոխություն՝ պալատական հեղաշրջման միջոցով, ապա նույնիսկ այս պարագայում, երբ ռեժիմը ոչ ամբողջությամբ է փոխվում, այնպիսի իներցիոն գործընթացները, որոնք արդեն սկսվել էին, չեն կարող կանգ առնել, հետեւանքները կզգացվեն դեռ տասնյակ տարիներով, ինչն էլ երկիրը տանում է դեպի բետոնե պատ:
Իսկ բետոնե պատին Ռուսաստանի հարվածը դաժան է լինելու:
Իսկ թե որքանո՞վ այնպիսի երկրները, ինչպիսին Ղազախստանը, Բելառուսը, Հայաստանն են, կկարողանան կանգնել սպառնալիքի տակ, կարծում եմ, որ չեն կանգնի, քանի որ մինչեւ Պուտինը սկսի այս երկրների նկատմամբ իրականացնել «ռուսական աշխարհի» իր ծրագիրը, կբախվի բետոնե պատին եւ չի հասցնի իրականացնել իր ծրագրերը»,-այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է ռուսաստանցի հեղինակավոր ֆինանսիստ, Diamond Age Capital Advisors-ի ղեկավար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ընդդիմախոս Սլավա Ռաբինովիչը՝ անդրադառնալով ՌԴ-ում հասունացող քաղաքական գործընթացներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: