Ուկրաինան դեռեւս չի կարող առանց ռուսական գազի. Նովակ
International newsՉնայած նրան, որ Ուկրաինան կրճատել է ռուսական գազի օգտագործման ծավալները, այսօրվա դրությամբ այդ երկիրը չի կարող ապրել առանց դրա:
Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: «Ուկրաինական տնտեսությունն այսօրվա դրությամբ չի կարող շնչել առանց ռուսական գազի: Ռուսական գազ գնելը, ստորգետնյա պահեստարանից այն ներբեռնելը անուղղակիորեն նշանակում է Եվրոպային հուսալի գազ մատակարարել:
Դա մեր շուկան է և մենք այն պահպանում ենք: Նրա համար, որ ձմռանն այդ շուկան հուսալի կերպով ստանա գազ, այժմ հարկավոր է, ամառային շրջանում, գազ ներբեռնել...Ձմռանը նորմալ անցնելու համար Ուկրաինան ստորգետնյա պահեստարանում պետք է ունենա 18-20 միլիարդ խորանարդ մետր գազ»,- «Ռիա-նովոստի»-ի փոխանցմամբ` ընդգծել է Նովակը:
Ուկրաինայի կողմից ռուսական գազի ներկրման ծավալների կրճատումը ՌԴ էներգետիկայի նախարարը պայմանավորում է տաք ձմռանով: «Եթե ցուրտ ձմեռ լիներ, ապա ավելի շատ գազ կմատակարարվեր: Այս ձմեռը տաք էր: Կտեսնենք, թե ինչպիսին կլինի հաջոր տարի»,- ասել է Նովակը: