«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Իգուաինին
SportԼիվերպուլը հետաքրքրված է իտալական Նապոլիի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի ծառայություններով և պատրաստ է դիմել լուրջ գործողությունների արդեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նրան ձեռք բերելու համար:
Արգենտինացի ֆուտբոլիստը ձգտում է մնալ Ա Սերիայում: Իգուաինի հայրը, ով նաև համարվում է նրա գործակալը, մոտակա ժամանակները կհանդիպի ակումբի ղեկավարության հետ, որպեսզի քննարկեն հարձակվողի ապագան:
Ինչպես հաղորդում է « The Express »-ը, Բրենդան Ռոջերսի թիմը պատրաստ է ձեռք բերել Իգուաինին, եթե վերջինս համաձայնության չգա Նապոլիի հետ:
Աշոտ Մնացականյան