«Սպարտակ»-ը ոչ-ոքի խաղաց «Կուբան»-ի հետ. Մովսիսյանը մեկնարկային կազմում էր
SportՖուտբոլի Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակ»-ը հյուրընկալելով «Կուբան»-ին հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1-1:
Մայրաքաղաքայիներին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Հանդիպման 22 րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Դմիտրի Կոմբարովը: «Կուբան»-ի ֆուտբոլիստներին հաշվի հավասարությունը վերականգնել միայն երկրորդ կեսում: Հանդիպման 61-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Տկաչովը: Ի վերջո հանդիպումն այդպես էլ ավարտվեց ոչ-ոքի` 1-1: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանը խաղի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 81-րդ րոպեին:
Հաջորդ հանդիպումը «Սպարտակ»-ը կանցկացնի ապրիլի 9-ին խաղալով Տուլայի «Արսենալ»-ի հետ: