Yerevan, 03.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանի ՊՆ-ը թաքցնում է ԶՈւ շարքերում սեփական կորուստները. «Խազար»

International news

Ադրբեջանում արգելվում են ռազմական խնդիրների հասարակական քննարկումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Meydan TV հեռեուստաալիքի կայքը, օրերս հրապարակած զեկույցում նման եզրակացության է հանգել ադրբեջանական «Խազար» ռազմական հետազոտությունների ինստիտուտը (Caspian Defense Studies Institute):

2015 թվականի առաջին եռամսյակում Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում մարդու իրավունքների վիճակի մոնիտորինգի արդյունքների հիման վրա «Խազար»-ը հայտնել է, որ զեկույցի պատրաստման համար օգտագործվել են ադրբեջանական ԶԼՄ-ների, ոչ կառավարական կազմակերպությունների, ուժային կառույցների հրապարակումները:

Մոնիտորինգի արդյունքներով' 2015 թվականի անցած ժամանակաշրջանում Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածում ընդհանուր թվով մահացել է 19 զինծառայող, որոնցից 12-ը մարտական, 7-ը ոչ մարտական կորուստներ են: Անցած ժամանակաշրջանում 5 զինծառայողներ վիրավորվել կամ վնասվածքներ են ստացել: Բոլոր մահացածները եւ վիրավորվածներն Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամիավորումների զինծառայողներ են:

Ինստիտուտի հետազոտությունների համաձայն' անցյալ տարիների համեմատ, ադրբեջանական բանակում մարտական կորուստները կտրուկ աճել են: Միեւնույն ժամանակ, կորուստների ընդհանուր թիվը խիստ աճել է նաեւ 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանի հետ համեմատ: 2014 թ. առաջին եռամսյակում ադրբեջանական բանակի կորուստը կազմել էր 16 զինծառայող, ովքեր մահացել են ոչ մարտական պայմաններում:

Ըստ «Խազարի»' հետազոտությունները ցույց են տալիս, որ մարտական կորուստների թվի աճի պատճառը շփման գծում լարվածության մեծացումն է, իսկ ոչ մարտական կորուստների թվի աճը' զինծառայողների միջեւ կանոնադրական հարաբերություններում ծագած խնդիրները:

«2015 թվականի ապրիլի 2-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել էր, որ Ադրբեջանի ԶՈւ-ն առաջնագծում 8 զինծառայող է կորցրել: Սակայն, ՊՆ կողմից հաստատված տեղեկությունների մոնիտորինգը վկայում է, որ առաջնագծում նվազագույնը 10 զինծառայող է զոհվել: Դրան հավելած' ՊՆ-ը վերաբերմունք չի արտահայտել մեկ զոհի վերաբերյալ», -նշել է «Խազարը»:

«Խազար»-ի հետազոտությունների համաձայն, ընթացիկ տարում Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության ոլորտում մահացած զինծառայողների իրական թիվը դեռեւս հայտնի չէ: ՊՆ-ից բացի մյուս ուժային կառույցներում տեղի ունեցող միջադեպերն ու իրադարձությունները հասարակությունից ամբողջությամբ թաքցվում են:

Ինչու՞ են թաքցվում զինվորների մահերը: Ըստ «Խազար»-ի, զինված ուժերում առկա իրավիաճակը, զինվորների մահերը հանրությունից թաքցնելու պատճառը հանրության հնարավոր հակազդեցության չեզոքացումն է:

Ադրբեջանի անվտանգության եւ պաշտպանության հատվածը շարունակում է հաշվետու չլինել խորհրդարանի եւ հանրության առջեւ: ՊՆ-ին պատկանող տեղեկատվական կառույցները ռազմական ծախսերի, անվտանգության եւ պաշտպանական հատվածում հանցագործությունների, զինվորների մահերի, կոռուպցիայի եւ կաշառակերության հետ կապված որեւէ տեղեկություն չեն հրապարակում: Այստեղ խոսքը ռազմական գաղտնիքի մասին չէ, այլ արդի չափանիշներին համապատասխան հանրության առաջ պարտադիր հաշվետվության, ինչը տեղեկատվական քաղց է ստեղծում հանրության շրջանում:

Բանը հասել է նրան, որ ՊՆ մամուլի ծառայությունը ստիպում է էլեկտրոնային էջերից ջնջել այն սակավաթիվ ԶԼՄ-ների' բանակում տեղի ունեցող մահերի մասին անգամ հատուկենտ տեղեկությունները, որոնք նրանց հասանելի են դառնում իրենց աղբյուրների միջոցով:

«Խազար»-ը գրում է, որ իրենց մոնիտորինգը ցույց է տալիս, որ այդ «ջնջված» տեղեկությունները վերաբերվել են 2015 թվականի առաջին եռամսյակում զինվորների մահերին, այսինքն, ՊՆ-ը չի ցանկանում, որ մամուլում լուսաբանվեն հատկապես ոչ մարտական կորուստները:

«Պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանի պետբյուջեի մոտ 20 տոկոսը կազմում են պաշտպանական ծախսերը, եւ այդ իմաստով ուժային կառույցների հանրության առաջ հաշվետու լինելը պարտադիր է: Սակայն, իրականում ուժային կառույցները, հատկապես, ՊՆ-ը զբաղված են խնդիրները, ապօրինությունները թաքցնելով», -ամփոփել է «Խազար»-ը:

Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation