«Բորուսիա»-ն պարտվեց «Բավարիա»-ին
SportԲունդեսլիգայի 27-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ հյուրընկալելով Մյունխենի «Բավարիա»-ին պարտվեց 0-1 հաշվով:
Մեկնարկային րոպեներին երկու թիմերին հաջողվում էր արագ հակագրոհներ կազմակերպել` միաժամանակ չկարողանալով գտնել մրցակցի խոցել օղակները: Սակայն հանդիպման 36-րդ րոպեին նախկին դորտմունդցի Ռոբերտ Լևոնդովսկին առաջ մղեց «Բավարիա»-ին` միևնույն ժամանակած բացելով խաղի հաշիվը: Թեպետ երկրորդ կեսում «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները մեծ պատրաստակամությամբ էին դուրս եկել խաղադաշտ և մեծ ցանկություն ունեին հավասարեցնելու հաշվի տարբերությունը, սակայն ոչ-ինչ անելի չհաջողվեց:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում չէր և խաղադաշտ դուրս եկավ երկրորդ կեսի վերջնամասում:
Հաջորդ տուրում Յուրգեն Կլոպի սանեը կխաղան Մյուխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ: