Air France-ը ճանաչվել է լավագույն ավիաընկերություն
International newsAir Journal-ը գրում է, որ երրորդ տարին անընդմեջ զբոսաշրջային արձագանքների ու ռեյթինգավորման խոշորագույն կայքերից մեկը` TripAdvisor-ը, զբոսաշրջային արդյունաբերության Travellers Choice Awards մրցույթին ընտրում է Air France-ին որպես լավագույն ավիաընկերություն: Պարբերականը նշում է, որ նմանատիպ մրցույթները օգնում են ճանապարհորդներին ու տուրիստներին ճիշտ կողմնորոշվել շուկայում ու լավագույն ընտրությունը կատարել: Մինչև մրցականակների մասին հայտարարելը նախ կայքը հարցում է անցկացնում մոտ հարյուր հազար տուրիստի ու ճանապարհորդի շրջանակներում ու ըստ հարցման արդյունքների էլ կատարվում է սիրված ապրանքանիշի, ընկերության կամ ծառայության անվանումը: