Նեմցովի վերջին սերը. նրա գաղտնի կինը ցույց է տվել իրենց արտաամուսնական որդուն. նոր բացահայտումներ (տեսանյութ)
International newsՌուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի վերջին գաղտնի կինն առաջին անգամ հեռուստատեսությամբ ցույց է տվել իրենց արտաամուսնական որդուն: Այս մասին տեղեկացնում է ntv.ru-ն:
Նեմցովը խնդրել էր նրան գաղտնի պահել իրենց հարաբերությունները:
Այդ կնոջ դեմ են դուրս եկել քաղաքական գործչի հայտնի կանայք, սակայն նա հայտնել է, որ այլևս չի կարող լռել: Մարտի 3-ին՝ Նեմցովի հուղարկավորության ժամանակ, շատ խոսքեր են ասվել վերջինիս ճակատագրի մասին, ով սպանվել է Մոսկվայի կենտրոնում, փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը:Մի շարք հայտնի անձանց շարքում օպերատորը պատահաբար նկատել է խորհրդավոր անծանոթուհուն:Նրա անունը Եկատերինա Իֆթոդի է: Նա Բորիս Նեմցովի վերջին գաղտնի կինն է:
Նեմցովի խնդրանքով` նրանք խիստ գաղտնի էին պահում իրենց հարաբերությունները և որդուն:
Գրեթե մեկ ամիս կնոջը հետապնդում էին բոլոր հեռուստաալիքները: Միայն հիմա, սակայն, ընդդիմադիր քաղաքական գործչի սպանությունից մեկ ամիս անց, նա առաջին անգամ դուրս է եկել իր սիրելիի ստվերից` ողջ ճշմարտությունը պատմելու համար: Այդ ճշմարտությունը ոմանց համար կարող է մահացու լինել՝ ինչպես դիպուկահարի կրակոցը: