Յուրա Մովսիսյանը` «Կուբան»-ի հետ խաղի մասին
SportՖուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանն անդրադարձել է իր և Ռուսաստանի առաջնության հերթական խաղին: «Շատ դժվար է հայտնվել նմանատիպ իրավիճակում: Դժվար է գնահատել մի իրավիճակ, որտեղ չես հասնում ցանկալի արդյունքի: Կցանկանայի նշել, որ մեծ ջանասիրությամբ եմ նախապատրաստվում ամեն խաղի: Փորձում եմ օգնել թիմին, պայքարում եմ ամեն գնդակի համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Մովսիսյանի խոսերը մեջ է բերում Sport-express կայքը:
Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակ»-ը, հյուրընկալելով «Կուբան»-ին, հանդիպումն ավարտեց ոչ-ոքի` 1-1: Մայրաքաղաքայիններին հաջողվեց առաջինը բացել խաղի հաշիվը: Հանդիպման 22-րդ րոպեին նշանակված 11 մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Դմիտրի Կոմբարովը: «Կուբան»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց հաշվի հավասարությունը վերականգնել միայն երկրորդ կեսում: Հանդիպման 61-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սերգեյ Տկաչովը: Ի վերջո, հանդիպումն այդպես էլ ավարտվեց ոչ-ոքի` 1-1: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանը խաղի մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 81-րդ րոպեին: