Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ադրբեջանական գործելաոճը բնորոշ է պարտվողին. Կարինե Նալչաջյան

Society

Ապրիլի 24-ին ընդառաջ թուրքա-ադրբեջանական հակահայ գործելաոճն էլ ավելի ընդգծված է դառնում. խոսքը ոչ միայն գրեթե ամեն օր իրականացվող դիվերսիոն հարձակումների, խաղաղ բնակիչների ուղղությամբ արձակված կրակոցների, այլ տարատեսակ ամբիոններից հնչեցված մեղադրանքների եւ ադրբեջանական վատ պահվածքի մասին է: 

Թե ինչի մասին է վկայում հատկապես ադրբեջանական հիստերիկ պահվածքը, որն անգամ նկատելի է սպորտի ոլորտում, Orer.am-ը ճշտեց հոգեբան Կարինե Նալչաջյանից, ով նշեց. «Ադրբեջանական գործելաոճը բնորոշ է պարտվողին: Մենք պետք է հասկանանք, որ պատերազմը տարբեր դրսեւորումներ ունի, իսկ մենք հիմա պատերազմի որոշակի փուլի մեջ ենք` դիվերսիոն հարձակումներ, կրակոցներ խաղաղ բնակիչների վրա եւ այլն: Փաստորեն, հակառակորդն այդ մարտավարությունն է ընտրել: Չնայած նրան, որ իրենք շատ արժանի հակահարվածներ են ստանում, այնուամենայնիվ, Ադրբեջանի մարտավարությունն այս պահին դա է: Մենք չպետք է մոռանանք, որ պատերազմը միայն մարտի դաշտում չէ, կան պատերազմների այլ ձեւեր եւս` տեղեկատվական, հոգեբանական: Օրինակ` մենք տեսանք, թե վերջերս ինչ տեղի ունեցավ սպորտի ոլորտում: Տեղի ունեցածը վկայում է այն մասին, որ ադրբեջանցիների նոր սերունդն այնպես է դաստիարակված, որ հայատյացությունը կարծես նրանց երակներում է արդեն, նրանք կույր ատելություն են տածում հայերի նկատմամբ, որը երեւում է ամեն քայլափոխին: Մենք որպես փաստ պետք է ընդունենք, որ մեր հարեւանները, ում հետ մեր հարաբերությունները լարված են, ում մեր հերոսների արյան գնով պարտության ենք մատնել, մեզ ատում են` արտահայտելով իրենց ատելությունը հնարավոր բոլոր ձեւերով»:

Հակառակորդի սադրանքներին ի պատասխան հայկական կողմի ձեռնարկած հետագա անելիքների ու արձագանքի հետ կապված էլ հոգեբանը նշեց. «Առկա իրավիճակի համար ես այս ամենը համարում եմ հասկանալի, ուղղակի մենք այդ փաստը պետք է գիտակցենք եւ նրանց խայծը կուլ չտանք: Ինչու ոչ,  մենք նույնպես պետք է հարձակվողական մարտավարություն ունենանք, որպեսզի հաղթենք բոլոր դիրքերում: Նկատենք, որ մեր կեցվածքը շատ արժանապատիվ է, ես չէի ցանկանա, օրինակ, որ մեր տղան, ով հաղթանակ էր տարել թուրքի նկատմամբ (իսկ ադրբեջանցին նույն թուրքն է) ցածր մակարդակի քայլ աներ եւ ինչ-որ կերպ պատասխաներ Հայաստանի հիմնը հնչեցնելու ժամանակ կամ հետո: Նկատեմ, որ նման արժանապատիվ կեցվածք մենք պետք է ունենանք` ճշգրիտ կողմնորոշվելով համապատասխան իրադրություններում: Օրինակ` մենք բոլորս էլ տեղյակ ենք, որ ադրբեջանցիները ստեղծել են հայկական լրատվամիջոցներին նմանակող մի քանի կայքեր, որտեղ հայի ազգանունով եւ հայերեն լեզվով տարբեր աղավաղված եւ հակահայ տեղեկություններ են տեղադրում. ցավով պետք է նշեմ, որ լինում են դեպքեր, երբ հայ լրագրողներն այդ խայծը կուլ են տալիս: Մենք պետք է շատ ուշադիր եւ զգույշ լինենք, քանի որ տեղեկատվությունն առաջին հայացքից կարող է միամիտ երեւալ, սակայն դրա տակ կարող է լինել այնպիսի ենթատեքստ, որը կաշխատի մեր դեմ: Հնարավոր է ամբողջ մի էջ ճշմարիտ գրվի, սակայն այդ տեքստում այնպիսի մի տողով քարոզչական հնարք լինի, որ դա իր գործն անի, օրինակ` հայաստանցի եւ ղարաբաղցի բառերի կիրառումը, սա խայտառակ տարանջատում է եւ խայծ, որը մենք ժամանակին կուլ ենք տվել: Ադրբեջանական քարոզչամեքենայի սրերի դեմ մենք պետք է պայքարենք: Մենք շատ գործ ունենք անելու ոչ միայն խայծը կուլ չտալու, այլեւ նախահարձակ լինելու իմաստով: Ինչպես մեր զինվորականությունն է անհրաժեշտ պարագայում նախահարձակ լինում, այնպես էլ մենք պետք է նախահարձակ լինենք: Այս ամենի համար պետք է շատ լուրջ քարոզչական քաղաքականություն մշակվի. անհատները կարող են հնարավորության սահմաններում աշխատել այս ուղղությամբ, սակայն մեկ բան է միայնակ աշխատելը, մեկ այլ բան` համակարգված»:

Սոսե Չանդոյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine