«Տոտենհեմը» կփորձի ձեռք բերել Պետեր Չեխին
SportՏոտենհեմը միացել է այն ակումբներին, որոնք հետաքրքրված են Չելսիի դարպասապահ Պետեր Չեխով:
Տիբո Կուրտուայի տեղափոխությունից հետո Չեխիայի ազգային հավաքականի դարպասապահը կորցրել է իր տեղը թիմի հիմնական կազմում: Վերջերս 32-ամյա դարպասապահի ծառայություններով հետաքրքրություն է սկսել ցուցաբերել Լոնդոնի Արսենալը:
Ըստ «The Mirror»-ի, Տոտենհեմը պատրաստ է ձեռք բերել Չեխին, եթե Ուգո Լյորիսը որոշի հեռանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Աշոտ Մնացականյան