Yerevan, 04.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունում ներկայացվել են կադաստրի պետական կոմիտեի 2015թ. գերակա խնդիրները

Economics

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում ապրիլի 7-ին ներկայացվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2014թ. կատարած աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը զեկուցել է, որ կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման գծով 2014 թ. հավաքագրվել է շուրջ 3 մլրդ 697 մլն ՀՀ դրամ, որն ավելացել է շուրջ 1.3 տոկոսով, իսկ պետական տուրքի գծով փաստացի գանձվել է շուրջ 884.000 ՀՀ դրամ, որն ավելացել է շուրջ 1.1 տոկոսով:

Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների կողմից 2014թ. իրականացվել է 214.168 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցում և շարժական գույքի գրավի ու լիզինգի պայմանագրերով վարձակալության իրավունքի շուրջ 748 միավորի պետական գրանցում (2013 թ. համապատասխանաբար 190.690՝ աճել է 11.9 տոկոսով և 732՝ աճել է 2.2 տոկոսով): Ընթացք է տրվել ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությունից մուտքագրված գույքային իրավունքների սահմանափակումների ու դրանց վերացման վերաբերյալ շուրջ 187.345 որոշման կատարմանը: Քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրվել է 17241 տեղեկատվություն, որից 8797-ը քարտեզագրական նյութերի վերաբերյալ: Սպասարկման գրասենյակների կողմից ընդունվել է 354.552 դիմում, տրամադրվել է 398.471 ավարտական փաստաթուղթ: Կոմիտեում ներդրված էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ է մուտքագրվել առցանց ստացված 7444 դիմում: Անշարժ գույքի գնահատողի, քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման ու հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու որակավորման վկայական է տրվել 82 հայտատուի:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ ապրիլի 3-ին բացվել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Ուսումնամեթոդական կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ համակարգի կադրային ռեզերվի ստեղծման և աշխատակիցների վերապատրաստման համար:

Մարտին Սարգսյանը նշել է, որ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման արդյունքում Երևանի «Կենտրոն», «Էրեբունի» և «Նոր Նորք» գրասենյակների միավորմամբ կազմավորվել է «Կենտրոն» ընդլայնված սպասարկման գրասենյակ: Որպես պիլոտային ծրագիր Կոտայքի, Արագածոտնի ու Արմավիրի ստորաբաժանումների միավորմամբ Երևանում կազմավորվել է «Մարզերի միավորված» ստորաբաժանումը՝ նպատակ ունենալով սահմանափակել պաշտոնյա-քաղաքացի շփումը և նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը:

Շարունակվել է համագործակցությունը կադաստրի ոլորտում գործող մի շարք միջազգային կազմակերպությունների և այլ պետությունների համապատասխան գերատեսչությունների հետ: Համագործակցության հուշագրի շրջանակում արդյունավետ գործակցություն է ծավալվել Արցախի կադաստրի համակարգի հետ՝ տեխնիկական միջոցների տրամադրում, մասնագետների ուսուցում և այլն:

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահը ներկայացրել է նաև կոմիտեի 2015թ. գերակա խնդիրները և ՀՀ կառավարության 2015թ. գործունեության ծրագրող նախատեսված միջոցառումները:

Ամփոփելով քննարկումը և անդրադառնալով կոմիտեի 2015թ. անելիքներին՝ վարչապետը կարևորել է կադաստրի համակարգի գործունեության թափանցիկության ու մատչելիության ապահովմանն ուղղված շարունակական աշխատանքները և բարեփոխումները: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, ընդգծել է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի ներդրման կարևորությունը՝ կոռուպցիոն ռիսկերը բացառելու նպատակով, «Ուսումնամեթոդական կենտրոնում» որակյալ մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը, ինչպես նաև բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձր ացմանն ուղղված այլ ծրագրերը:

When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young Readers