Yerevan, 03.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«Հիմնադիր խորհրդարան»-ի գործողություններում գերակշռում են իռացիոնալ մոտեցումները, որոնք քաղաքական առումով անհեռանկարային են

Politics

«Հիմնադիր խորհրդարան»-ի անդամների ձերբակալությունը, իհարկե, սպասելի էր՝ հաշվի առնելով այս քաղաքական միավորի նկատմամբ ռադիկալ տրամադրություններն ու գործողությունների ցանկը:

Իհարկե, ծիծաղելի է ձևակերպված մեղադրանքի բովանդակությունը, որտեղ մասնավորապես ասված է, թե մի խումբ անձինք, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության տարածքում նախատեսված համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մարդկանց մեծ կուտակումներ առաջանալու իրական հնարավորությունը, կոչեր են հնչեցնում այդ օրը չկատարել իշխանության ներկայացուցիչների պահանջները. անհրաժեշտության դեպքում նրանց նկատմամբ կիրառել բռնություն, դիմել ուժային պայքարի, քանի որ ապրիլի 24-ի հրապարակային միջոցառումները ծառայեցնում են իրենց նեղ խմբակային շահերին:

Ուզում ենք մի կողմ թողնել ներկայացված անհոդաբաշխ մեղադրանքի ձևակերպումներն ու իրականացված խուզարկությունները, որի ընթացքում արդեն «Նախախորհրդարանի» 4 անդամներ ձերբակալվեցին՝ Ժիրայի Սեֆիլյանի գլխավորությամբ, և խոսել երևույթի քաղաքական բաղադրիչի մասին:

Միամտություն կլինի կարծել, որ անձամբ Սեֆիլյանի և իր կողմնակիցների համար անսպասելի էին իրականացվող ձերբակալությունները, սակայն առավել քան միամիտ է կարծել, որ միգուցե հենց սրա վրա է դրվել հիմնական խաղադրույքը:

Այսինքն` հասարակությունն ընդվզման ալիք կբարձրացնի և իշխանությունները տեղի կտան, ազատ կարձակեն ձերբակալվածներին, իսկ վերջնական արդյունքում արդեն մոբիլիզացված ժողովրդի անունից հնարավոր կլինի իշխանության հետ խոսել ուլտիմատումի լեզվով կամ քաղաքական երկխոսություն ծավալել՝ Հայաստանի բոլոր ժամանակների ընդդիմությունների աքսիոմ դարձած իշխանությունն անցնցում ժողովրդին հանձնելու տարբերակի շուրջ:

Բայց քաղաքականությունն առաջին հերթին ռեսուրսների պայքար է` մարդկային, տեղեկատվական, ֆինանսական: Նշված առնվազն 3 կետերի հարցում «Նախախորհրդարանը» դոմինանտ չէ, իսկ Հայաստանի հասարակությունն այսօր դեռևս ունակ չէ ինքնակազմակերպվելու ու ինքնակառավարվելու, որովհետև այդ հասարակության հետ տարվող աշխատանքներում թերանում են քաղաքական բոլոր միավորները, քանի որ ամեն անգամ որևէ գործընթացի կուլմինացիայի ժամանակ պրոցեսների արդյունքը որոշվում է կուլիսներում՝ հասարակությանը թողնելով խաղից դուրս վիճակում: Սակայն կա ևս մեկ կարևոր հանգամանք, որը չի կարելի հաշվի չառնել. իրեն ընդդիմադիր ուժ հայտարարող քաղաքական միավորը պետք է ժողովրդին ներկայացնի հստակ ռազմավարություն, ծրագրային դրույթներ ու գործողությունների ցանկ՝ իր դրած նպատակին հասնելու համար:

Ապրիլի 24-ին տեղի ունենալիք միջոցառումներին զուգընթաց որևէ ընդվզման մտադրություն չեն հայտնել Հայաստանի մնացած ընդդիմադիր ուժերը` նշելով, որ համազգային նշանակություն ունեցող միջոցառումը ծառայեցնել քաղաքական խնդիրներ լուծելու համար, մեղմ ասած, տեղին չէ. ևս մեկ մինուս, ինչի վրա միգուցե հույս էր դրել «Նախախորհրդարանը»:

Այսինքն`  նշանակում է, որ իր քաղաքական քայլերում սակավաթիվ ռեսուրսներ ունեցող այս միավորը միայնակ է մնում: Բնականաբար, այսպիսի պարագայում, առանց այն էլ վերջին իրադարձություններից գոտեպնդված, իշխանությունն իրեն ավելի զորեղ ու ուժեղ է զգում, հետևաբար այս ձերբակալությունները լրիվ տեղավորվում են տրամաբանության մեջ:

Իհարկե, սա որոշակիորեն գլխացավանք կլինի հենց նույն իշխանության համար, քանի որ միջազգային հանրությունն այս կամ այն կերպ կարձագանքի այդ ձերբակալություններին՝ մատնանշելով Հայաստանում խոսքի ազատության, քաղաքական հալածանքների, մարդու իրավունքների ոտնահարման խնդիրները: Սակայն միջազգային տարբեր ատյանների հետ հարաբերվելու հարցում մեր իշխանությունները բավականին հարուստ փորձ ունեն: Ասենք, ձերբակալվածները կարող են ազատ արձակվել ապրիլի 24-ից հետո և, միգուցե, ավելի մեծ եռանդով պայքարել Հայաստանում օրենքի իշխանություն հաստատելու համար:

Ցավոք, «Նախախորհրդարանի» գործողություններում գերակշռում են իռացիոնալ մոտեցումներն ու գործողությունները, որոնք միգուցե արդար ու շիտակ են, սակայն քաղաքական առումով անհեռանկարային և անիրատեսական հատկապես` այս ժամանակահատվածի համար:

Նարեկ Ադամյան

Orer.am, վերլուծաբան

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors