Բռնցքամարտի հավաքականը հավաքի է Ծաղկաձորում
SportՀայաստանի բռնցքամարտի հավաքականը, մարզիչներ Դավիթ Թորոսյանի և Մանվել Գաբրիելյանի ղեկավարությամբ, երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Գարնանային հավաքին մասնակցում են 28 բռնցքամարտիկ: Հայաստանի հավաքականը այս հավաքի ընթացքում կանցնի ֆիզիկական հատուկ պատրաստականություն, որը կնպաստի բռնցքամարտիկների դիմացկունության բարելավմանը:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Ընտրանին օրական անցկացնում է 3 մարզում, և, ինչպես հաստատեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը, հայ բռնցքամարտիկները հստակ կատարում են իր տված առաջադրանքները:
Ծաղկաձորյան հավաքը հայ բռնցքամարտիկների համար նաև նախապատրաստական փուլ կլինի մայիսին կայանալիք միջազգային մրցաշարերից առաջ: