Գերմանիայի գավաթը մրցանակ նվաճելու մեր վերջին հնարավորությունն է. Կել
SportԴորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Սեբաստիան Կելը Գերմանիայի գավաթի քառորդ եզրափակչում «Հոֆենհայմի» դարպասն ուղարկած հաղթական գոլից հետո հայտարարել է, որ իր երազանքը եզրափակչում խաղալն է և տիտղոսը նվաճելը:
«Շատ էմոցիոնալ և ագրեսիվ խաղ էր: Գերմանիայի գավաթը մեր վերջին հնարավորությունն է այս մրցաշրջանում մրցանակն նվաճելու համար: Երազում եմ կրկին խաղալ եզրափակչում: Մնում է միայն սպասել վիճակահանությանը: Հոսով եմ՝ կիսաեզրափակչում կրկին տանը կխաղանք», -Կելի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական կայքը: