«Ինտերը» 5 տարվա պայմանագիր կառաջարկի Տուրեյին
SportՄրցաշրջանի ավարտից հետո Ինտերը պատրաստ է առաջարկել Մանչեսթեր Սիթիի կիսապաշտպան Յայա Տուրեյին 5 տարվա պայմանագիր:
Իտալական ակումբը երկար ժամանակ հետևում է 31-ամյա ֆուտբոլիստի խաղին։ Թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին և փոխնախագահ Խավիեր Զաննետին ամեն ինչ կանեն նրան միլանյան ակումբի կազմում տեսնելու համար:
Ինտերը պատրաստ է Տուրեյին առաջարկել մոտ10մլն ֆունտ տարեկան աշխատավարձ և ստիպել Սիթիին վաճառել նրան:
Աշոտ Մնացականյան