ՀՀ վարչապետը խոսել է «Հիմնադիր խորհրդարանի» անդմաների ձերբակալության մասին
Politics«Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալությունները տեղի են ունենում օրենքի շրջանակներում: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Ամեն ինչ տեղի է ունենում օրենքի շրջանակներում, իսկ օրենքի առաջ բոլորը հավասար են»,- ընդգծեց Աբրահամյանը՝ անդրադառնալով «Հիմնադիր խորհրդարանի» անդամների ձերբակալության վերաբերյալ հարցին:
Հարցին, թե արդյոք «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամները քաղբանտարկյալներ չե՞ ն, Հովիկ Աբրահամյանը վստահեցրեց, որ Հայաաստանում քաղբանտարկյալներ չկան և չեն լինի:
Հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում 2015 թվականի ապրիլի 24-ին զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ապրիլի 7-ին ձերբակալվել է 5 անձ։ Ձերբակալվել են «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը։