Չինաստանի իշխանություններն սկսել են արտասահմանում հետեւել իրենց զբոսաշրջիկներին
International newsՉԺՀ-ի իշխանություններն սկսել են հետեւել արտասահմանյան ուղեւորությունների մեջ գտնվող իրենց քաղաքացիներին: Այդ մասին հաղորդել Է China Daily-ն՝ հղում անելով Չինաստանի ազգային տուրիստական վարչակազմի հայտարարությանը:
Գերատեսչությունը բացահայտելու Է այն դեպքերը, երբ արտասահմանում գտնվող չինացիները խախտում են կարգը հանրային տրանսպորտում, վնասում են հուշարձանները, անտեսում տեղի բնակչության սովորույթները, օգտվում են մարմնավաճառների ծառայություններից եւ մասնակցում ազարտային խաղերի: Նման միջադեպերի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվելու Է ՉԺՀ-ի իրավապահ մարմիններին, ինչպես նաեւ Չինաստանի մաքսային, սահմանապահ ծառայությւոներին եւ բանկերին:
Հաղորդագրության մեջ ասված Է, որ կարգազանց ճանապարհորդների նկատմամբ կկիրառվեն «խսիտ միջոցներ», բայց հատկապես ինչ պատիժ Է նրանց սպասում, չի ճշտվում: