Yerevan, 30.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մերի Մակարյան. ««Վեցերորդ զգայարանի» գուշակն ասել է, որ շուտով ամուսնանալու եմ»

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանը միշտ քննադատությունների կիզակետում է։ Նրա՝ Գավառի պետական համալսարանը չավարտելուց մինչև իրական կյանքում էլ բացասական մարդ լինելը միշտ քննարկվում է։ Այս և մի շարք այլ հարցերի մասին BlogNews.am-ն անկեղծ զրույց է ունեցել Մերիի հետ և հետաքրքիր ֆոտոշարք անցկացրել։

-Այժմ նկարահանվում եք «Լույսի պահապանը» հեռուստասերիալում։ Ձեր այս կերպարն ինչո՞վ է տարբերվում մյուսներից։

- Որպես այդպիսին ես միայն մեկ դեր եմ ունեցել՝ «Դժվար ապրուստում» Մերիի կերպարը, քանի որ «Հարազատ թշնամիում» այդպես էլ չհասկացա իմ միսիան. այն չհասավ իր վերջնակետին։ Ինչ վերաբերում է նոր կերպարիս, էստեղ ևս շատ բաներ դեռ պարզ չեն, միայն գիտեմ, որ կրկին բացասական կերպար է. համարձակ աղջիկ է, ով սիրում է փող և հայրստություն։

- Ընդհանրություններ ունե՞ք։

- Ոչ, ես հանուն փողի չեմ կարող անցնել ամեն ինչի վրայով։

- Ձեր հարցազրույցներից մեկում նշել էիք, որ հնարավոր չէ՝ դերասանն ինչ-որ ընդհանրություն չունենա կերպարի հետ։

- Գուցե ունեմ ընդհանրություն՝ համարձակությունը, սակայն իմ համարձակությունն ավելի հաճախ երևում է արտաքուստ։ Ես կարող եմ համարձակ պաշտպանել իմ շահերը, սակայն երբ շատ ավելի կարևոր տեղերում պիտի համարձակ լինեմ, ես զիջում եմ։

- Նշեցիք, որ «Հարազատ թշնամիում» Ձեր կերպարը չհասավ իր հանգուցալուծմանն, ու ինչ-որ առումով անսպասելի դուրս եկաք նախագծից։ Նման իրավիճակներ ստեղծվում են, երբ կա կոնկրետ պատճառ (կոնֆլիկտ, երկրից մեկնել և այլն)։ Այս դեպքում ի՞նչն էր պատճառը։

-Ի սկզբանե, այդպես որոշված չէր, ուղղակի ես հասկացա, որ այդտեղ անելիք չունեմ։ Չէի կարողանում ինձ գտնել. դա այն չէր, ինչ ես ուզում էի։ Հարցն այն չէ, որ պիտի խաղամ միայն այնտեղ, որտեղ ուզում եմ, պարզապես հոգեպես լավ չէի զգում ինձ։ Հասկանում էի, որ կերպարն այդքան էլ ասելիք չունի, զարգացված չէր սցենարիստի կողմից և որոշեցի դուրս գալ։ Չէի ուզում իջնել այն պլանկայից, որը սահմանել էի «Դժվար ապրուստում»։ Գոնե մի քիչ վայելեցի այդ փառքը։

-Դո՞ւք եք խնդրել, որ դուրս գաք սերիալից։

- Այո։

-Մերի, «Դժվար ապրուստը» Ձեզ տվեց և՛ դրականը, և՛ բացասականը։ Ձեզ մինչ օրս ասոցացնում են Ձեր կերպարի հետ։ Սովորաբար կերպարների նույնացումը սերիալի ավարտից կարճ ժամանակ անց վերանում է։ Ի՞նչը խանգարեց, որ հեռուստադիտողները Ձեզ ընկալեն այդ կերպարից դուրս։

- Որովհետև շատ լավ էի խաղում։ Տեսեք, ես հիմա համարձակ պատասխան տվեցի, բայց իրականում այդպես չեմ կարծում։ Այո, ինձ ասել են, որ ես շատ լավ եմ խաղացել, մտել կերպարի մեջ, բայց իրականում այն, ինչ արեց Մերին սերիալում, կյանքում Մերին երբեք չի կարող անել։

Միևնույն ժամանակ, ուզում եմ նաև մի շատ կարևոր հարցի մասին խոսել. այսօր մենք չունենք հնարավորություն տարբերվելու մեր առօրյա կյանքում։ Նույն հագուստով, շպարով, վարսահարդարմամբ ինձ կարող են տեսնել և՛ հեռուստասերիալում, և՛ սուպերմարկետում, և՛ սրճարանում։ Իմ շարժուձևը ևս նույնն է, որովհետև նախապես մեզ հետ չեն աշխատում, մեզ չեն փոխում՝ դերին համապատասխան։ Ես կարդացել եմ՝ արտասահմանյան ֆիլմերում հոգեբանական ինչ աշխատանք են տանում դերասանի հետ, բացատրում են նրա դերի իմաստը, նրա համար հատուկ շորեր են կարում, շպար, վարսահարդարում են որոշում։ Մեզ մոտ կա այդ ամենը։

Ամեն դեպքում պետք է խնդրեմ, որ մարդիկ հանգիստ լինեն. ամենավատ բանը, որը Մերին արեց ֆիլմում՝ մարդասպանությունն էր, ես հաստատ չեմ կարող մարդ սպանել։

- Ձեզ խանգարո՞ւմ են այդ խոսակցությունները։

- Իհարկե, ես ծանր եմ տանում մի քանի օր, մի քանի շաբաթ, բայց հետո օգնում են դրական մեկնաբանությունները, փողոցում ժպտացող մարդիկ։ Հիմա արդեն «Վեցերորդ զգայարանի» հետ կապված են շատ արձագանքները։ Կա բարձր ռեյթինգ նաև նրա շնորհիվ, որ ես եմ վարում։ Մարդն ամեն ինչի հետ համակերպվում է. ժամանակ է պետք։

- Խնդիր ունե՞ք հեռուստադիտողներին ապացուցելու, որ կարող եք ներկայանալ նաև բարի կերպարով։

- Ես կուզեի լինել դրական կերպարում։ Չգիտեմ ինչու, մարդիկ մտածում են, որ ինձ չի սազում, ես չեմ կարող, բայց ես ուզում եմ ամեն դեպքում փորձել։ Այն մարդիկ, ովքեր մտածում են, որ ես իրական կյանքում էլ եմ վատը, բառ կար՝ «стерва», միևնույն է, մտածելու են, որ ես վատն եմ, որքան էլ իրականում տանջվեմ, լացեմ։ Ես ապացուցելու ոչինչ չունեմ։ Միայն ինքս ինձ ապացուցելու խնդիր ունեմ, որովհետև դերասանը պետք է կարողանա խաղալ տարբեր դերեր։

- Անդրադառնանք «Վեցերորդ զգայարանին». Դուք հավատո՞ւմ եք գուշակություններին։

- Այո։ Կան մարդիկ, ովքեր կարող են շատ ավելին տեսնել, քան մենք՝ սովորական մարդիկս։ Դա գիտություն է և համապատասխանում է իրականությանը. հավատացեք այս ընթացքում իմ փորձին։

- Ձեզ համար ինչ-որ գուշակություն արե՞լ են։

- Այո, եղել են դեպքեր։ Նկարահանումների ընթացքում ամեն վայրկյան կարող է մի բան ասեն։ Վերջերս հեռախոսով խոսում էի մեր նոր փորձագետի՝ Անիի հետ, ասաց՝ ես անընդհատ տեսնում եմ, որ մենք բոլորս գալիս ենք քո հարսանիքին, այնպես որ, պատրաստվիր։ Ասացի՝ սիրով:)

- Կհամաձայնեի՞ք լինել հերոսների փոխարեն։

-Միանշանակ։ Երբ ես ստացա հաղորդումը վարելու առաջարկը, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանին ասացի, որ ես կուզեմ հայտնվել այդ աթոռին։

- Շարունակ քննարկվում է հարցը, որ ընդունվել եք Գավառի պետական համալսարան ու չեք ավարտել։ Ինչո՞ւ էիք ընդունվել հենց Գավառի պետական համալսարան և ինչո՞ւ չեք ավարտել այն։

-Ես շատ ցավում եմ, որ Գավառ անունն այդքան ցածրից է դիտվում։ Դա Երևանի պետական համալասարանի Գավառի մասնաճյուղն է, որտեղ կարելի է սովորել. եթե այն Գավառում է, չի նշանակում, որ ցածր է։ Ես չեմ ամաչում, որ ընդունվել և սովորել եմ այնտեղ։ Ես սովորել եմ հեռակա համակարգով՝ ժամանակի սղության պատճառով։ Ինչ վերաբերում է իմ ավարտելուն, ցավում եմ, որ չարախոսները տարածում են սուտ ինֆորմացիա, թե ես, լինելով անգրագետ, չկարողացա ավարտել համալսարանը։ Փառք Աստծո, բոլորը լսել են իմ խոսքը, ինչն ինձ համար ամենակարևորն է։ Պարզապես առաջին տարին, ունենալով շատ մեծ զբաղվածություն, մոռացել էի գնալ երկրորդ պետական քննությանը։ Վերահանձնմանը կտրվեցի, որովհետև պատրաստ չէի ու չէի դիմել որևէ մեկին, որ ինձ նշանակեն։ Եթե ասեմ, թե երկրորդ տարում ինչու չավարտեցի, կրթության համակարգում շատ մարդիկ կտուժեն։ Չեմ ուզում ծավալվել, այո, ես ավարտել եմ երրորդ տարում, բայց ոչ անգրագիտության պատճառով։

-Ինչու Երևանում չհեռակայեցիք, չէ՞ որ Ձեզ համար ավելի հեշտ կլիներ։

-Ուղղակի որոշեցի այնտեղ ընդունվել, դա ևս հաստատություն է, որտեղ մարդիկ կարող են սովորել։

- Ունեք երաժշտական կրթություն. հնարավո՞ր է՝ մի օր ներկայանաք որպես երգչուհի։

-Միշտ ասել եմ՝ երբեք, թեև ոչ ոք չգիտի՝ վաղն ինչ լինի։ Երաժշտական կրթությունը շատ քիչ է երգչուհի դառնալու համար։ Երգչուհիները շատ են, գոնե ես իմ գործով զբաղվեմ։

- Ձեր և Միհրան Ծառուկյանի սիրավեպի մասին խոսում էին քաղաքի բոլոր անկյուներում։ Միհրանը հերքում էր, իսկ Դուք չէիք մեկնաբանում այդ լուրերը։ Կարծիք կար, որ փորձում էիք թաքցնել հարաբերությունները։ Ինչո՞ւ։

- Եթե ես չեմ ուզում խոսել իմ անձնական կյանքի մասին, անպայման չէ, որ լուրը համապատասխանի իրակնությանը։ Երկու տարբերակն էլ հնարավոր է։ Դա արդեն անցած թեմա է, ով ինչպես ուզում է, թող հասկանա։ Ես իսկապես չեմ ուզում խոսել անձնականիս մասին։

- «Ֆուլ հաուսի» շուրջ ծավալված կոնֆլիկտի ժամանակ Միհրան Ծառուկյանը շատ բան ասաց, սակայն մի արտահայտություն առավել քննարկվեց՝ «Հանրությանը քաջ հայտնի է իմ և Մերի Մակարյանի անցած ճանապարհը, անցյալը, ներկան և «բարի» համբավը. չեմ ցանկանում ընդլայնվել... Մի՛ ստիպեք ասել այն, ինչ ես ինձ երբեք թույլ չեմ տվել»: Ինչ նկատի ունե՞ր նա, ի՞նչ կարող էր ասել, որ չասաց։

-Դա իրենից պետք է հարցնեք։ Ինչ իմանամ՝ նա ի՞նչ նկատի ուներ։

- Ամեն դեպքում երկար ժամանակ գոնե ընկերներ եղել եք, որովհետև ձեզ հաճախ էին տեսնում միասին, Միհրանը ներկա էր եղել Ձեր տարեդարձի երեկույթին։ Չե՞ք ենթադրում՝ ինչ կարող էր նա ասել Ձեր մասին, որի մասին, իր խոսքով, իրեն թույլ չտվեց ասել։ Հետո դա քննարկե՞լ եք իր հետ։

-Ոչ։

-Առհասարակ չե՞ք հանդիպել, թե՞ դա չեք քննարկել։

-Ես հրաժարվում եմ առհասարակ հնչեցնել նրա անունը։ Չեմ ուզում, որ իմ հարցազրույցներում նրա մասին որևէ բան լինի։

-Տեսնելով «Ֆուլ հաուսի» նախագծի հաջողությունը՝ ափսոսո՞ւմ եք, որ չեք ընդգրկվել դերասանական կազմում։

- «Վեցերորդ զգայարանի» առաջարկն ավելի վաղ էի ստացել, ուղղակի կուզեի ինձ փորձել այդ ժանրում, որովհետև սիրում եմ։ Մյուս առումներով մտածում եմ՝ ուրեմն այդպես պետք է լիներ և ներում եմ բոլոր նրանց, ովքեր սխալվել են իմ հանդեպ։

- Ձեր հարցազրույցներում քանիցս նշել եք, որ իրական սերը զոհողություն է։ Ի՞նչն է Ձեզ ստիպել գալ այդ եզրահանգմանը։

- Սերը. ուրեմն սիրել եմ, եթե կախել եմ գլուխս ու զոհողության եմ գնացել։ Հարաբերությունների մեջ առանց փոխզիջման, զոհողության զույգը երբեք չի կարող ներդաշնակ, հասկացված ու հարգանքով լինել։

-Ի՞նչ զոհողության եք գնացել հանուն սիրո։

-Իմ զոհողությունների մասին խոսել առայժմ չեմ ուզում։ Հետո կերևա, թե իրականում ինչ կորցրեցի ու ինչ ձեռք բերեցի։ Պետք է այնքան սիրես ու տրվես, որ պատրաստ լինես այդ զոհողությանը։ Ես դեռ սպասում եմ իմ կյանքի ամենամեծ զոհողությանը։

- Մի առիթով ասել եք, որ չեք մնացել Ձեր երազին հավատարիմ։ Ի՞նչը խանգարեց։

- Կյանքը՝ իր անակնկալներով, հարվածներով... Կյանքն այնպես ընթացավ, որ ինձ մոտ չստացվեց հասնել իմ երազանքին։

- Ո՞րն էր այդ երազանքը։

- Ուզում եմ՝ այն դեռ գաղտնի մնա, իրականանալու դեպքում անպայման կասեմ։

- Ի՞նչ է Ձեզ պետք երջանկության համար։

- Եթե ասեմ ընտանիք ու երեխա, կկրկնվեմ։ Դա պետք է յուրաքանչյուր կնոջ։ Ինձ համար երջանկությունը պահեր են։ Ինձ մոտ մոլուցք է դարձել, որ ինձ հավատան մինչև վերջ։ Ոչ թե հավատան, որ ես լավն եմ, այլ իմ ասած յուրաքանչյուր խոսքին։ Դրա համար աշխատում եմ չստեմ։ Ինձ կերջանկացնի, որ ես հասկացված լինեմ, ինձ ընդունեն այնպիսին, ինչպիսին կամ, ունենամ մարդ, ով ինձ այնքան կգնահատի ու կսիրի ինձ, որ կփորձի ներդրում անել իմ մեջ ու եթե ինչ-որ բանում սխալ եմ, փորձի փոխել։

-Հաջողվո՞ւմ է չստել։

- Այո, ու այնքան հանգիստ եմ։ Բայց դեռ աշխատելու տեղ կա։ Այդպիսի մարդ չկա, որ օրվա մեջ մի քանի անգամ սուտ չխոսի՝ կենցաղային ստեր։ Ուրիշ պարագայում կարող է ուշանայի ու զանգեի, ասեի՝ խցանման մեջ եմ, հիմա որոշել եմ բացարձակ չստել։

- Այժմ ի՞նչ եք փնտրում, որ չեք գտնում։

- Հոգեպես բավարարվածություն։ Ինչ-որ մի բան պակասում է։ Եթե ունենայի ընտանիք, գուցե աշխատանքի ձգտեի։ Կյանքում ամեն ինչ պետք է բալանսի մեջ լինի, բայց քիչ դեպքերում է այդպես լինում։

- Ձեր հարցազրույցներից երբեմն տպավորություն է ստեղծվում, որ կգերադասեիք ունենալ ամուր ընտանիք, քան լավ կարիերա, աշխատանքային հաջողություններ Այդպե՞ս է։

-Ես շատ հաճելի գործ ունեմ. ինձ ճանաչում են, ես ապահովված եմ։ Ես մտածում եմ՝ ուրեմն այսպես պետք է լիներ։ Դա ինքնըստինքյան է ստացվել։ Ես ամուսնանալու բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել, բայց չի ստացվել, իսկ սա ստացվել է։

-Այս տարի կդառնաք 30 տարեկան։ Սա այն տարիքն է, երբ կանայք ավելի շատ են մտածում մայրանալու մասին։ Հաճա՞խ եք մտածում այդ մասին։

-Ինձ մոտ դա էտապով է լինում. վերջերս սկսեցի մտածել այդ մասին։ Յուրաքանչյուր կնոջ առաքելությունը մայրանալն է։ Կարծում եմ՝ ինձ էլ բախտ կվիճակվի, տարիքը կապ չունի։

- Երբևէ մտածե՞լ եք միայնակ մայրանալու մասին։

- Անկեղծ ասած՝ ոչ։ Դեռ այդքան անհույս չեմ։)

-Ի՞նչ կցանկանայիք ավելացնել։

- Կարդալով իմ մասին գրված բոլոր հոդվածներն ու մեկնաբանությունները՝ ուզում եմ ներողություն խնդրել բոլոր նրանցից, ում գուցե նեղացրել եմ։ Իսկ եթե դա գրված է զուտ ինձ վատություն անելու համար, կգա մի օր, երբ նրանք ինձնից ներողություն կխնդրեն։ Ես չեմ կարող լավը լինել բոլորի համար, ես հազիվ հասցնում եմ մտերիմներիս համար լավը լինել, նրանց համար մի լավ բան անել։

Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ են գրում, որ շատ գոռոզ եմ, վատ մարդ եմ։ Ես շատ անգամ եմ փորձել այդ ամենը գտնել իմ մեջ։ Կարծում եմ՝ դա հաստատ դերից կախված չէ։

Զրույցը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի

Զգեստը՝ Անուշ Սահակյանի

Լուսանկարներն արվել են IVY Lounge Cafe-ում

 

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank