ՈՒկրաինան եւ ՆԱՏՕ-ն համագործակցության համաձայնագիր կստորագրեն
International newsՈՒկրաինան ՆԱՏՕ-ի հետ կստորագրի երկու համաձայնագիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է BBC-ն, հայտարարել Է հանրապետության վարչապետ Արսենի Յացենյուկը: Առաջին փաստաթուղթը հուշագիր Է կապի եւ տեղեկատվության վերաբերյալ, երկրորդը համաձայնագիր Է աջակցման ոլորտում համագործակցելու մասին:
Հուշագրի համաձայն՝ ՈՒկրաինան կոնսուլտացիաների, կառավարման, կապի, հետախուզության եւ այլ հարցերում ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու Է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
Երկրորդ փաստաթղթով նախատեսվում Է ՆԱՏՕ-ի հետ համատեղ իրագործել չորս նախագիծ, որոնք վերաբերում են ռազմատեխնիկական համագործակցության, կապի միջոցների, նոր հաղորդակցությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին:
Յացենյունկն ընդգծել Է, որ ՈՒկրաինան իր զինված ուժերը պետք Է վերականգնի բացառապես ուժեղագույն բանակների եւ ուժեղագույն միավորումների օրինակով, «որոնք պայքարում են աշխարհի խաղաղության համար»: