Իսպանիայի թագավորին կարող են որպես վկա դատարան կանչել կոռուպցիայի գործով
International newsԻսպանիայի Ֆիլիպ Վեցերորդ թագավորը կարող Է որպես վկա հանդես գալ կոռուպցիայի վերաբերյալ գործում, որում մեղադրյալների թվում են նրա քույրը՝ արքայադուստր Կրիստինան եւ նրա ամուսինը՝ Ինյակի Ուրդանգարինը: Ինչպես ապրիլի 8-ին տեղեկացրել Է Cadena SER ռադիոկայանը, այս առաջարկությամբ հանդես Է եկել եւս մեկ կասկածյալի՝ Ֆեռնանդո Տորեսի պաշտպանությունը:
Նրա փաստաբանները դիմել են դատարանին՝ խնդրելով որպես վկաներ կանչել 696 մարդու:
Նրանց թվում հայտնվել են Իսպանիայի միապետը, նրա ընտանիքի անդամները, ինչպես նաեւ բարձրաստիճան քաղաքական գործիչներ, այդ թվում նաեւ Իսպանիայի գործող կառավարության անդամները: Արքայադուստր Կրիստինայի պաշտպանությունն իր հերթին հայտարարել Է, որ նա իր ամուսնու խնդրանքով, գործնականում չնայելով, ստորագրել Է Aizoon ընկերության փաստաթղթերը, որի միջոցով Ուրդանգարինն զգալի միջոցներ Է յուրացրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: