Հունաստանը վճարել Է ԱՄՀ-ի հանդեպ պարտքի 448 մլն եվրոյի մասնաբաժինը
International newsՀունաստանը 448 միլիոն եվրոյի հերթական մասնաբաժինն Է վճարել Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ): Այս մասին ապրիլի 9-ին հաղորդել Է Աթենքի լրատվական գործակալությունը (ANA):
«448 միլիոն եվրոյի մասնաբաժինը փոխանցվել Է ԱՄՀ-ին»,- գործակալությանը հայտնել են Հունաստանի ֆինանսների նախարարության բարձրաստիճան աղբյուրներ: Հունաստանի կողմից պարտքի սպասարկման գրաֆիկի համաձայն՝ ԱՄՀ-ին հերթական վճարի փոխանցման մասին նաեւ հաղորդել Է Bloomberg-ը՝ նույնպես վկայակոչելով Հունաստանի ֆինանսների նախարարության աղբյուր: