Ռոնալդուն, Խամեսը և Կրոոսը չեն մասնակցի «Էյբարի» դեմ խաղին
SportԿրիշտիանու Ռոնալդուն, Խամես Ռոդրիգեսը և Տոնի Կրոոսը նախօրեին կայացած «Ռայո Վալիեկանոյի» հետ մադրիդյան դերբիի ժամանակ ստացած դեղին քարտերի թույլատրելի քանակը գերազանցելու պատճառով որակազրկվել են և չեն մասնակցի Լա Լիգայի շրջանակներում «Էյբարի» դեմ խաղին, որը կկայանա այս շաբաթ Սանտիագո Բերնաբեուում:
Կոլումբիացին դեղին քարտը ստացել է ձեռքով խաղ ցույց տալու պատճառով, Կրիշտիանուն սիմուլյացիայի, իսկ Կրոոսը վերջինիս քարտի համար բողոքելու պատճառով։
Ֆուտբոլիստները կկարողանան փոքր-ինչ հանգստանալ և ապաքինվել՝ այդ ընթացքում պատրաստվելով «Ատլետիկո Մադրիդի» դեմ խաղին։
Աշոտ Մնացականյան