«Սպարտակ»-ը պարտվեց վերջին րոպեին գնդակ բաց թողնելու պատճառով
SportՖուտբոլի Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակ»-ը հյուրընկալվել էր Տուլայի «Արսենալ»-ին: «Արսենալ»-«Սպարտակ»՝ 1-0:
Մեկնարկային 45 րոպեների ընթացքում, չնայած գոլային պահերի առկայությանը, այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանը մեկնարկային կազմում չէր և փոխարինման դուրս եկավ երկրորդ կեսի 62-րդ րոպեին` փոխարինելով Դենիս Դավիդովին: Հայ հարձակվողը մի քանի հնարավորություն ուներ գրավելու մրցակցի դարպասը, սակայն «Արսենալ»-ի դարպասապահը անխոցելի էր:
Երկրորդ կեսում ևս թիմերը ամեն կերպ փորձում էին գտնել մրցակցի թույլ և խոցելի օղակները, սակայն անարդյունք: Սակայն «Արսենալ»-ի վերջին գրոհներից մեկի ժամանակ «Արսենալ»-ի ֆուտբոլիստները կարողացան գրավել «Սպարտակ»-ի դարպասը:
Հաջորդ տուրում Մուրադ Յակինի սաները կմրցեն «Ռոստով»-ի հետ, և հանդիպումը կկայանա ապրիլի 13-ին: