Սևյանը պարտվեց, Հակոբյանը կիսեց միավորը
SportՇախմատի ԱՄՆ առաջնությունում կայացել են 8-րդ տուրի հանդիպումները:
ԱՄՆ ամենաերիտասարդ շախմատիստ Սամվել Սևյանը սև խաղաքարերով զիջել է Տիմուր Գարիևին, իսկ Վարուժան Հակոբյանը կիսել է միավորը Գատա Կամսկու հետ: Այս տուրից հետո առաջատարը 6 միավորով Հիկարու Նակամուրան է: Սևյանը 4 միավորով 8-րդն է, իսկ Հակոբյանը 3 միավորով 10-րդ տեղում է: Մրցաշարին մասնակցում են 12 գրոսմայստեր:
ԱՄՆ բաց առաջնությունն անցկացվում է Սենթ-Լուիս քաղաքում: Մրցաշարը մեկնարկել է մարտի 31-ին և կեզրափակվի ապրիլի 14-ին: