Yerevan, 28.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Իշխանություն-ընդդիմություն-ժողովուրդ

Իշխանություն-ընդդիմություն-ժողովուրդ  բավականին բարդ և խճճված փոխհարաբերությունների համատեքստում Հայաստանը թևակոխեց վտանգավոր և ալեկոծվող կայունության մի շրջափուլ, որը ներկայացվում է որպես 100-ամյակին ընդառաջ համազգային համերաշխություն: Դեռ ավելին, կարծես թե համակցված կամ էլ զավեշտական զուգադիպությամբ որքան մեծանում է հայրենասիրական պոպուլիզմը, այնքան խորանում է ճգնաժամը: 

Եթե ճգնաժամը վերահսկելի է, ապա, որպես կանոն, դրան պետք է հաջորդի թռիչքը, իսկ Հայաստանում այն ոչ միայն դուրս է վերահսկողությունից, այլ նաև ինքնահոս վիճակում է թողնված: Այսինքն` պետությունը վերածվել է ծխացող թմբիրի և պարզ չէ, թե մոտ ապագայում որտեղ կարող է խոշոր պայթյուն արձանագրվել: Իսկ առավել աղետալի հետևանքների կարող է բերել հատկապես այն հանգամանքը, որ առաջին հերթին գտնված չեն ճգնաժամի պատճառները և դրանից բխող կանխարգելման միջոցները, ինչպես նաև ոչ մի կերպ չի հաջողվում կանխատեսել հնարավոր ցնցումների չափերն ու ընդգրկման սահմանները: 

Այս ամենին զուգընթաց հայության առջև դրված մարտահրավերները  դժվար թե հնարավոր լինի տեղավորել նեղ քաղաքական շրջանակներում: Վերևում մատնանշված անվերահսկելի ճգնաժամն աստիճանաբար ներթափանցել է քաղաքակրթական համակարգ՝ պարալիզացնելով գրեթե բոլոր ոլորտները: Այսինքն` քաղաքական պատճառներով առաջացած քաղաքակրթական կոնֆլիկտն այլևս կանխարգելում է առաջինի վերակենդանացումը: Մյուս կողմից, եթե փորձենք մեկ նախադասությամբ ձևակերպել արժեհամակարգային ճգնաժամը, ապա կստացվի մոտավորապես այսպես` համակեցական կառույցը, որին մենք անվանում ենք հասարակություն, խզելով իր կապերը քաղաքակրթական համակարգի հետ, փիլիսոփայական տեսանկյունից չի կարողանում ընկալել անհրաժեշտ արդիականացման միտումները: 

Ըստ էության, Հայաստանի քաղաքական կյանքի կայացումը, ինչպես նաև դրանից բխող քաղաքակրթական խնդիրների կարգավորումը պետք է առաջնորդի հասարակական լայն շերտերի շահերը ներկայացնող ընտրախավը, որը, լինելով ընդդիմություն, ոչ միայն պետք է արմատապես փոխի արժեհամակարգային կացութաձևը, այլ նաև աստիճանական քայլերով վերցնի իշխանությունը և ձևավորի պետության՝ կյանքի բոլոր ոլորտները կարգավորող կառավարման համակարգ: Ընտրախավը և կառավարման համակարգը վերբնական, անտեսանելի կամ էլ վերացական հասկացություններ չեն: Դրանց առարկայական դրսևորումները կարելի է տեսնել մի շարք զարգացած և զարգացող պետություններում: 

Վերը մատնանշած խնդիրների միջոցով թերևս մասամբ հնարավոր է դառնում հասկանալ ներկայումս ստեղծված պարադոքսալ իրավիճակի էությունը: Պարադոքսալ, քանի որ, ըստ էության, իշխանությունը, ընդդիմությունը և ժողովուրդը, կարծես թե, իրարից անկախ, իրար հետ կապ չունեցող ինստիտուտներ լինեն: Առաջին հերթին դրանք չեն կարողանում ըստ պատշաճի արձագանքել իրենց առջև դրված մարտահրավերներին, իսկ մյուս կողմից չեն կարողանում ընկալել փոխադարձ հարաբերման և շփման ազդակները: Այսինքն` նմանվել են չաշխատող ռադիոընդունիչի, որը ոչ մի կերպ չի կարողանում որսալ ռադիոալիքները:

  • Իշխանությունները զբաղված են իշխանության պահպանման և ամրապնդման խնդիրներով: Ընդդիմությունը նրանց համար ընկալվում է որպես զուտ քննադատական ելույթներ հնչեցնող բազմություն, իսկ որևէ գործնական քայլի փորձ խեղդվում է՝ դեռևս բնից դուրս չեկած: Իսկ պետության և ժողովրդի առջև ծառացած խնդիրներն այդպես էլ մնում են առկախված:
  • Ընդդիմությունը` որպես այդպիսին, կարելի է բաժանել երկու խմբի՝ պոպուլիստական հայտարարություններ հնչեցնողներ, որոնք խոսում են բարձրաձայն, բայց չեն ցանկանում աշխատել և կրկին պոպուլիստական հայտարարություններ հնչեցնողներ, որոնք արդեն ցանկանում են աշխատել, բայց այն, ինչ  նրանք անվանում են  աշխատանք, տարիներ անց պատմաբանները կորակեն որպես արկածախնդրություն: Բնականաբար երկու խմբերն էլ իշխանությունների հետ կապ չունեն այնքանով, որ չունեն համապատասխան լծակներ դրանց հավասարակշռելու, որոշումների կայացման վրա ներազդելու համար: Իսկ ժողովուրդ-ընդդիմություն կապը թերևս գտնվում է ամենաողբերգական իրավիճակում, քանի որ փոխադարձ կապը գրեթե բացակայում է:

    Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա, ինչպես վերևում նշվեց, այն որևէ կերպ կապ չունի ո՛չ ընդդիմության և ո՛չ էլ իշխանությունների հետ: Մարդիկ իրենց համար հանգիստ գնում են աշխատանքի, երբեմն դժգոհում են, պոռթկում են, բայց, չունենալով որևէ հենման կետ, կա՛մ արտագաղթում են, կա՛մ էլ՝ համակերպվում և լուռ հանդուրժում: Կարծես թե մարդիկ համակրում են ընդդիմությանը և, մեղմ ասած, չեն սիրում իշխանություններին, բայց պարադոքսը հենց այստեղ է թաքնված. նրանք ոչ մի կերպ չեն արձագանքում նույնիսկ այն դեպքում, երբ այս կամ այն շարժման առաջնորդները ճնշումների արդյունքում հեռացվում են կամ էլ՝ ձերբակալվում: Պատմական պրակտիկան փաստում է, որ նման իրավիճակներում, երբ առաջնորդները ձերբակալվում են, ժողովուրդը, որպես կանոն, ենթարկվում է մեխանիկական մոբիլիզացիայի: Բայց այս դեպքում, ինչպես տեսնում ենք, կատարվում է ճիշտ հակառակը: 

    Կարպիս Փաշոյան

    Orer.am, վերլուծաբան

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead