Բարաք Օբաման եւ նրա կինը 2014 թվականին վաստակել են ավելի քան 477 հազար դոլար
International newsԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ նրա կին Միշելն անցյալ տարի վաստակել են 477,383 հազար դոլար:
Այս մասին Է վկայում ԱՄՆ-ի առաջին ամուսնական զույգի հարկային հայտարարագիրը, որը հրապարակել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը: 2014 թվականին ստացված եկամուտներից երկրի առաջին ամուսնական զույգը որպես հարկեր Է վճարել 93 362 դոլար: ԱՄՆ-ի ղեկավարի համար համերկրային եկամտահարկի դրույքաչափը կազմել Է 19,6 տոկոս: Անցյալ տարի ստացված միջոցների ծավալի շուրջ 14,8 տոկոսը՝ 70 712 դոլար, Բարաքը եւ Միշելը փոխանցել են 33 տարբեր բարեգործական կազմակերպությունների:Ըստ որում ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը եւ նրա կին Ջիլը, Սպիտակ տան հրապարակած՝ նրանց հարկային հայտարարագրի համաձայն, 2014 թվականին ստացել են 388 844 դոլար:
Համերկրային հարկերի տեսքով նրանք վճարել են 90 506 դոլար, իսկ բարեգործական նպատակներով կատարել են ավելի քան 7,3 հազար դոլարի նվիրատվություն: 2013 թվականին Բարաք եւ Միշել Օբամաները վաստակել Էին մոտավորապես 481 հազար դոլար, 2012-ին՝ ավելի քան 608 հազար, 2011-ին՝ մոտավորապես 790 հազար, 2010-ին՝ շուրջ 1,7 միլիոն, 2009-ին՝ 5,5 միլիոն, իսկ 2008-ին, երբ Օբաման առաջին անգամ հաղթանակ Է տարել ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններում, 2,7 միլիոն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
XX