Ամերիկաների գագաթնաժողովի առաջին օրն Օբամայի եւ Կաստրոյի բանակցությունների դրական արդյունքի հույս Է տվել
International newsՊանամայում ապրիլի 11-ին պաշտոնապես աշխատանքն Է սկսել Ամերիկաների VII գագաթնաժողովը, որին մասնակցում են Արեւմյան կիսագնդի պետությունների եւ կառավարությունների 35 ղեկավարներ:
Պատմության մեջ առաջին անգամ այս միջոցառմանը հրավիրվել Է Կուբան, որին ներկայացնում Է նախագահ Ռաուլ Կաստրոն:ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման բանակցություններ Է վարել իր պանամացի պաշտոնակից Խուան Կառլոս Վարելայի հետ:
Երկու ղեկավարների երկխոսության արդյունքն Է դարձել տեղական Copa Airlines խոշորագույն ավիաընկերության եւ Boing ավիաշինական հսկայի միջեւ պարտավորագիրը MAX 8 եւ MAX 9 վերափոխակների 61 Boeing 737 ինքնաթիռների մատակարարման վերաբերյալ: 6,6 միլիարդ դոլարի այս գործարքը դարձել Է խոշորագույնը երկու պետությունների առեւտրական հարաբերությոնների ամբողջ պատմության ընթարքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: