Թուրքական ԶԼՄ-ները սպասում են. Հռոմի պապը կկիրառի՞ արդյոք «ցեղասպանություն» եզրույթը
PoliticsՎատիկանի Սուրբ Պետրոս տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատմական պատարագը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:
Թուրքական ԶԼՄ-ների համար հետաքրքրող հարցը հետևյալն է` Հռոմի Ֆրանցիսկոս պապ, արդյոք, կարտաբերի՞ «ցեղասպանություն» եզրույթը: Թուրքական հայտնի «Վաթան» պարբերականը, մանրամասնորեն ներկայացնելով կայանալիք պատարագի մանրամասները, հիշեցնում է, որ ավելի վաղ Հռոմի պապը օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը:
Նման հրապարակումներ են արել թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը, asilhaber.net, haberalarmi.com և detaykibris.com ինտերնետային կայքերը:
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ապրիլի 12-ի պատարագը պատմական է. առաջին անգամ է Հռոմի պապը պատարագ մատուցում՝ հիշատակելով ցեղասպանությունը: Մինչ այժմ եղել են միայնաղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել:
Հատկանշական է, որ պատարագը նախաձեռնել է անձա մբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Թուրքական կողմն ամեն կերպ է փորձել էխաթարել պատարագի անցկացումը, սակայն ջանքերը զուր են անցել:
Ճնշումը նրա և Սուրբ Աթոռի վրա եղել էաննախադեպ…
Պատարագը ոչ միայն կմատուցվի, այլև ուղիղ կհեռարձակվի: Հռոմի Ֆրանցիսկոս պապը գրել է իր քարոզը, և նախատեսվում է, որ պատարագից հետո նա կմոտենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին (սովորաբար, պատարագը վերջացնելուցհետո Պապը դուրս է գալիս տաճարից):
Պատարագի ավարտին կլինի նաև Գրիգոր Նարեկացու վարդապետացման կարգ: