Գործակալը Հեդիրայի ծառայությունները առաջարկել է «Բարսելոնային»
SportՄադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Սամի Հեդիրայի պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ կլրանա երկու ամսից և լուրեր են պտտվում, որ ֆուտբոլիստը պատրաստվում է հեռանալ ակումբից։
Նրա գործակալը Խեդիրայի համար նոր ակումբ է փնտրում։ Վերջինիսծառայություններն առաջարկվել են նաև «Բարսելոնային», քանի որ ինչպես ինքն է ասել, Խեդիրան դեռևս ցանկանում է լինել «Էլիտար» ակումբի մի մաս, որը համապատասխանում է իր ֆինանսական և սպորտային ձգտումներին։
Դեռևս հայտնի չէ, արդյոք «Բարսելոնան» արձագանքել է, թե՝ ոչ, սակայն մի շարք գրանդ ակումբներ, ինչպիսիք են «Մանչեսթր Յունայթեդը» և «Միլանը», շարունակում են հետաքրքրվել նրանով։
Աշոտ Մնացականյան