Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրվում է Շվայնշտայգերի ծառայություններով
SportՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնտշտայգերը հայտնվել է «Ատլետիկո» Մադրիդի ուշադրության կենտրոնում:
Ըստ գերմանական «Bild»-ի, իսպանական ակումբը կիսապաշտպանությունը ուժեղացնելու համար մի քանի տարբերակներ ունի, սակայն Դիեգո Սիմեոնեն ցանկանում է իր թիմում տեսնել Շվայնշտայգերին:
30-ամյա ֆուտբոլիստը, ով համարվում է թիմի առանցքային խաղացողներից մեկը, ներկայումս ոչ այդքան լավ հարաբերությունների մեջ է գտնվում թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի հետ:
Արդյունքում, մրցաշրջանի ավարտից հետո Գերմանիայի ազգային հավաքականի ավագը հնարավոր է փոխի գրանցումը:
Աշոտ Մնացականյան