Ուկրաինայի վարկանշը հասել Է նախադեֆոլտային մակարդակի. S&P
International newsStandard & Poor's (S&P) միջազգային վարկանիշային գործակալությունն արտարժույթով Ուկրաինայի երկարաժամկետ սուվերեն վարկանշն իջեցրել Է մինչեւ նախադեֆոլտային մակարդակ՝ “CCC”-ից մինչեւ “CC”:
Ինչպես հաղորդվում Է գորակալության կայքում, վարկանիշի վերաբերյալ կանխատեսումը բացասական Է:Մարտի 25-ին մյուս միջազգային վարկանիշային գործակալությունը՝ Moody’s-ը, նույնպես իջեցրել Է Ուկրաինայի սուվերեն վարկային ռեյտինգը՝ Caa3-ից մինչեւ Ca` բացասական կանխատեսմամբ:
Թե՛ այս եւ թե՛ մյուս դեպքում որպես պատճառներ նշվել են եվրապարտատոմսերի գծով պարտքերի վերաձեւակերպման՝ Ուկրաինայի կառավարության պլանները:Փետրվարին արտարժույթով Ուկրաինայի երկարաժամկետ վարկանիշը “CCC” մակարդակից մինչեւ “CC” Է իջեցրել Fitch գործակալությունը, հաղորդել Է BBC-ն: