Դոնեցկի խաղաղ բնակչությունը ջրի կարիք ունի. ԵԱՀԿ
International newsԴոնեցկի Շիրոկինո շրջանի բնակչությունը էլեկտրաէներգիայի, ջրի եւ ջեռուցման կարիք ունի:
Նման եզրահանգման են եկել Դոնեցկում ԵԱՀԿ առաքելության դիտորդները: Ինչպես հաղորդում BBC-ն, կազմակերպությունը Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում տեղեկացրել է, որ ներկա դրությամբ հումանիտար իրավիճակի գնահատում է իրականացվում: «Նրանք շատ քիչ սնունդ ունեն, մարդիկ ստիպÕ �ած են անձրեւաջուր խմել»,- ասված է հայտարարության մեջ: ԵԱՀԿ առաքելությունը Դոնեցկում խաղաղարար առաքելություն է իրականացնում ապրիլի 3-ից: