Միջազգային ԶԼՄ-ների առաջին անդրադարձները Վատիկանում մատուցվող պատարագին
International newsՄիջազգային լրատվամիջոցները, մասնավորապես, BBC-ն, Associated Press-ը, Agence France-Presse-ն անդրադարձել են Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին և փաստել, որ դրա ընթացքում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն օգտագործել է «ցեղասպանություն» եզրույթը։
BBC-ն կանխատեսում է, որ Հռոմի պապի ուղղախոսությունը դժգոհություն և վրդովմունք կառաջացնի Թուրքիայի մոտ, որը հետևողականորեն հերքում է 1915-ի դեպքերը:
BBC-ն նշում է, որ Հռոմի պապ ընտրվելուց հետո առաջին անգամ Ֆրանցիսկոս պապը Հայոց ցեղասպանություն եզրույթն օգտագործել էր երկու տարի առաջ, ինչը կատաղի բողոք առաջացրեց Թուրքիայում: «Հռոմի պապը նշեց, որ մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություններ է ապրել: Նրա խոսքով` 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը զոհ գնաց հայ ազգը, կանայք, ծերեր, նույնիսկ երեխաներ: Պապը նշեց, որ մյուս երկուսի պատասխանատուն նացիզմն ու ստալինիզմն են»,- գրել է BBC-ն` մեջբերելով Հռոմի պապի հաջորդ խոսքերը, ըստ որոնց` ՀայոÖ ցեղասպանության` այդ անծայրածիր խենթ ողբերգության, 100-րդ տարելիցը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը:
Associated Press-ն էլ տեղեկացրել է, որ Վատիկանում մատուցվող սուրբ պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ:
Agence France-Presse-ն էլ նշում է, որ Ֆրանցիսկոս պապի խոսքը կարող է Վատիկանի և Թուրքիայի միջև դիվանագիտական լարվածության առիթ դառնալ: