Ռոբբեն. «Չգիտեմ, թե երբ կկարողանամ վերադառնալ խաղադաշտ»
Sport«Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբբենը պատմել է որովայնի մկանի վնասվածքից հետո վերականգնման մասին: Ֆուտբոլիստը Գերմանիայի առաջնության' Մյունխնեգլադբախի «Բորուսիա»-ի հետ մարտի 22-ին կայացած խաղում էր վնասվածք ստացել: Նախապես հայտարարվել էր, որ Ռոբբենը 6-ից 8 շաբաթ ստիպված կլինի բաց թողնել.
«Ցավոք, ինձ դեռ մի փոքր համբերություն է անհրաժեշտ: Վերականգնման գործընթացը շատ լավ է ընթանում, աստիճանաբար ցավը նահանջում է: Բայց ես չգիտեմ, թե երբ կկարողանամ վերադառնալ խաղադաշտ:Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա որքան հնարավոր է' շուտ»,- ասել է Ռոբբենը Sky-ին տված հարցազրույցում: