Ավելի քան 100 աֆղանցի դպրոցականներ թունավորվել են լոբուց
International newsՏասից-տասնչորս տարեկան 100 աֆղանցի դպրոցական է տեղափոխվել հիվանդանոց՝ սննդային թունավորման ախտանիշով: Ինչպես հաղորդում է BBC-ն, դեպքը տեղի է ունեցել երկրի ծայրամասում' Հերատ նահանգում: Նախնական վարկածով՝ թունավորման պատճառը լոբով ուտեստն է, որ դպրոցականները գնել են դպրոցի հարեւանությամ գործող սննդային կետից:
Ըստ տեղեկությունների՝ վաճառողն ասել է, որ լոբին կնպաստի որպեսզի դպրոցականները կարողանան բարեհաջող քննություն հանձնել, ինչն էլ առաջացրել է դպրոցականների հետաքրքրությունը: Աֆղանստանի ԱԳՆ-ում չեն բացառում, որ զանգածային թունավորման կազմակերպիչը կարող են լինել իսլամիստ ահաբեկիչները: