Սևյանը 5-րդ է ԱՄՆ-ի շախմատի առաջնությունում
SportԱՄՆ-ի Սենթ-Լուիս քաղաքում ավարտվեց ԱՄՆ շախմատի առաջնությունը:
Մրցաշարի վերջին տուրում Սամվել Սևյանն առավելության հասավ Հոլտ Կոնդրոդի նկատմամբ իսկ Վարուժան Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Սամուել Շակլանդի հետ:
Սևյանը 11 հնարավորից հավաքելով 5,5 միավոր, ինչպես Վարուժան Հակոբյանը, կիսեց 5-ից 7-րդ տեղերը: Այս կերպ Սևյանը իրավունք վաստակեց մասնակցելու Բաքվում կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը: