Մեկնարկել է Հայաստանի շախմատի պատանիների և աղջիկների առաջնությունը
SportՇախմատի ակադեմիայում այսօր մեկնարկել է Հայաստանի 10-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարը:
Այս ստուգատեսի արդյունքներով լավագույն շախմատիստներն իրավունք կնվաճեն մասնակցելու աշխարհի և Եվրոպայի պատանեական առաջնություններին:
Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
10, 12 տարեկանների խմբում առաջնությանը մասնակցում են ընդհանուր առմամբ 24 շախմատիստ, իսկ 14, 16 և 18 տարեկանների խմբում մրցելու են 26 շախմատիստ: